«Մայրս միայն մեկ աչք ուներ, և ես նրան տանել չէի կարողանում»...պատմություն այն մասին, թե ինչպիսի զավակ չպետք է լինել

«Մայրս միայն մեկ աչք ուներ, և ես նրան տանել չէի կարողանում»...պատմություն այն մասին, թե ինչպիսի զավակ չպետք է լինել
136 2021/03/08

Մոր և որդու այս հուզիչ պատմությունը գուցե սովորեցնի ոմանց՝ տարվա 12 ամիսը և այդ ամիսների յուրաքանչյուրը օրը սիրել ու գնահատել մեզ կյանք տված ամենանուրբ էականերին։

Ծնողի անմնացորդ սերն անչափելի է. Հոգ տարեք ձեր ծնողների մասին...

Մայրս միայն մեկ աչք ուներ: Ես նրան տանել չէի կարողանում, որովհետև ամաչում էի նրա պատճառով, և նրա համար, որ ստիպված էի միշտ տանել այդ ամոթանքը:

Նա աշխատում էր դպրոցում` խոհարարուհի էր: Մի անգամ նա եկավ ինձ դպրոցից տուն տանելու, հատակը գնաց ոտքերիս տակից… փախա նրանից, որպեսզի դասարանցիներս չտեսնեն:

Հաջորդ օրը դասընկերս ասաց. «Մայրդ մի աչքանի՞ է»։

Ես նրան սկսեցի ավելի շատ ատել: Երբ գնացի տուն, ասացի այն, ինչ մտածում էի. ասացի, որ ավելի լավ կլիներ, եթե նա մեռներ, գոնե ստիպված չէի լինի նրա պատճառով այդքան ամաչել:

Հետո ես սկսեցի շատ աշխատել ու գնացի Սինգապուր՝ ուսումս շարունակելու։ Ամուսնացա և արդեն ունեի իմ երեխաները, երջանիկ էի։

Բայց մի օր էլ նա եկավ հետևիցս` Սինգապուր: Երեխաներս նրան տեսնելով ` վախեցան: Նրան դուրս արեցի տանից… Նա անխոս հեռացավ:

Մի անգամ էլ ընկերներս ասացին, որ հավաքվում են, ես գնացի… Հետաքրքրության համար այցելեցի հին տունս։ Հարևանուհին ասաց, որ մայրս մահացել է և ինձ տվեց մի նամակ, որտեղ գրված էր.

«Տղաս, կներես ամեն ինչի համար, կներես, որ վախեցրեցի երեխաներիդ, կներես, որ եկա քո տուն, շատ կուզեի ողջ լինեի, որ գոնե հեռվից տեսնեի քեզ: Ե՞րբ կգաս այստեղ: Գիտե՞ս, երբ դու փոքր էիր քեզ հետ դժբախտ դեպք պատահեց` կորցրեցիր աչքդ, ես իմը տվեցի քոնի փոխարեն, և հիմա ես ուրախ եմ, որ դու ես տեսնում այդ աչքով… մեծ սիրով՝ քո մամա…»...

Մեկնաբանություններ