Մենք տեսնելու ենք Հայաստանի նորանկախ պատմության մեջ գրանցված ամենամեծ արտագաղթը․ Արա Վարդանյան

Մենք տեսնելու ենք Հայաստանի նորանկախ պատմության մեջ գրանցված ամենամեծ արտագաղթը․ Արա Վարդանյան
602 2021/02/01

Արա Վարդանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Լևոն Տեր Պետրոսյանի ղեկավարման տարիներին Հայաստանում գրանցվեց ամենամեծ արտագաղթը։

Հենց այդ ժամանակ արտագաղթածների մեծ մասն էր սփյուռքում սատարում "նիկոլ ամենափրկչի" գալուստը։ Այսինքն սատարում էին մեկին, ում կնքահոր ղեկավարման արդյունքում հայտնվել էին դրսերում։ Երևի մուռ էին հանում, Հայաստանում մնացածների վրա, երևի...

Կարո՞ղ է ուզում էին, որ լավ լինի։ Կարող է, բայց այդ դեպքում` տեսնելով, թե ինչ աղետի է հասցրել "փրկիչը" մեր երկիրը, պետք է որ ընդունեին իրենց սխալը և լուրջ պրեսսինգի ենթարկեին նիկոլին, որպեսզի վերջինս հեռանա։

Բայց ավախ, մենք դա չենք տեսնում... Ասեմ ավելին, չենք էլ տեսնի։

Դրա փոխարեն, մենք տեսնելու ենք Հայաստանի նորանկախ պատմության մեջ գրանցված ամենամեծ արտագաղթը, որին խոչընդոտող միակ գործոնը կորոնավարակն էր։ Այո, այն իհարկե խլել է հազարավոր մարդկանց կյանքեր, բայց և նիկոլի միակ օգնականն էր արտագաղթի դեմ պայքարում...

Հ.Գ. Չկա ավելի վատ բան, քան հուսահատ ժողովուրդ...»։

​​​​​​​

Մեկնաբանություններ