«Մեր Գրիշը». Հակառակորդի արձակած կրակից զոհված Գրիշա Մաթևոսյանի լուսանկարը

«Մեր Գրիշը». Հակառակորդի արձակած կրակից զոհված Գրիշա Մաթևոսյանի լուսանկարը
473 2020/07/14

«Մեր Գրիշը». Հակառակորդի արձակած կրակից զոհված Գրիշա Մաթևոսյանի լուսանկարը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանի լուսանկարը:

«Ադրբեջանը պատասխան է տալու թե հայի, թե պատմության առաջ առհասարակ: Ինչպես տեղեկացանք ՊՆ մամուլից, հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:

 

Խորհին ցավակցություններս եմ հայտնում զոհված հերոսների ընտանիքներին: Ադրբեջանը չի մարսելու իր հայատյաց վարքը, Ադրբեջանը պատասխան է տալու թե հայի, թե պատմության առաջ առհասարակ:

Մեր Գրիշը…! Հավերժ փառք բոլորիդ, տղերք!»,- գրել է պատգամավորը:

Մեկնաբանություններ