Միքայել Մինասյանի արձագանքը՝ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցին

Միքայել Մինասյանի արձագանքը՝ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցին
559 2020/07/30

Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ "Դիտեցի նախագահ Քոչարյանի հարցազրույցը: Երկու տարուց ավելի հայկական էկրանից պետական գործչին վայել ելույթների դեֆիցիտի ֆոնին հաճելի էր բովանդակալից խոսք լսելը:

Խոսք, որում կար իմաստ, քննական մտածողություն, սառը դատողություն, համաշխարհային համատեքստում բոլոր հիմնական զարգացումների ու դրանց պատճառահետևանքային կապերի լավ տիրապետում, կար մտքի ժառանգականություն, երևույթների անալիտիկ զտում երկրորդականից ու դրական իմաստով արդարացված ինքնավստահություն: Խոսքս խելացիների համար է` սովորելու շատ բան կար հարցազրույցում:

Գիտեմ` դավադրապաշտները հիմա կոգևորվեն. այդպիսիներին ուշադրություն դարձնելու ժամանակը չէ այլևս` երկիր ենք կորցնում..

Մեկնաբանություններ