Մոսկվայում ադրբեջանցիները ադրբեջանցու են ծեծել՝ շփոթելով հայի հետ(VIDEO)

Մոսկվայում ադրբեջանցիները ադրբեջանցու են ծեծել՝ շփոթելով հայի հետ(VIDEO)
2353 2020/07/24

Իլհամ Ալիևն ու Բյուբյուլօղլուն անում են ամեն ինչ Ռուսաստանը Սումգայիթի վերածելու համար: Նրանց անձնական օգտագործման խուլիգանները գիշերը Մոսկվայում հարձակվել են հայերի վրա՝ ծեծի ենթարկելով նաև մեկ ադրբեջանցու՝ վերջինիս շփոթելով հայի հետ: Այս մասին ասված է Ռուսաստանի հայերի միության տարածած հայտարարության մեջ:

Ռուսաստանի հատուկջոկատայինները գիշերվա ընթացքում 50 ադրբեջանցու են ձերբակալել: Նրանք հանցագործներ են, ովքեր մասնակցել են հարձակումներին: Նրանց մեղադրանք է առաջադրվելու խուլիգանության ու ազգային ատելություն հրահրելու համար:

Միությունը կապի մեջ է Ռուսաստանի ուժային կառույցների հետ և հետևելու է իրադարձությունների զարգացմանը. «Մենք պահանջում ենք, որպեսզի պատժվեն ոչ միայն հարձակվողները, այլ նաև նրանց այդ քայլին դրդողները, սադրիչները:

Կոչ ենք անում այս օրերին զգոն լինել, չտրվել սադրանքների:

Ադրբեջանցիների խուլիգանությունների մասին ինֆորմացիա է ստացվում նաև այլ երկրներից»:

Մեկնաբանություններ