ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն Թվիթերի իր էջում գրել է, որ ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանում իրավիճակի զարգացմանը,
«Մենք ուշադիր հետևում ենք իրադարձությունների զարգացմանը մեր գործընկեր երկրում՝ Հայաստանում: Կարևոր է խուսափել արտահայտություններից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա սրման: Ցանկացած քաղաքական տարաձայնություններ պետք է լուծվեն խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով՝ համաձայն Հայաստանի Սահմանադրության», - գրել է նա:
Մեկնաբանություններ