«Ներկայումս սերտ համագործակցում ենք առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ». Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ ինքնաթիռի առևանգման մասին

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով հայկական գրանցմամբ ու համարանիշով ինքնաթիռի հնարավոր առևանգմանը։
«2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից:
Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ: Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել հայկական գրանցմամբ ու համարանիշով ինքնաթիռի առևանգման մասին:
Մեկնաբանություններ