Նիկլոը լավ չի հասկանում, երբ բանակն ասում է, որ այս մարդը պետք է գնա, այն վերջնական դատավճիռ է. Վազգեն Մանուկյան

Նիկլոը լավ չի հասկանում, երբ բանակն ասում է, որ այս մարդը պետք է գնա, այն վերջնական դատավճիռ է. Վազգեն Մանուկյան
524 2021/02/26

«Նիկլոը լավ չի հասկանում, երբ բանակն ասում է, որ այս մարդը պետք է գնա, այն վերջնական դատավճիռ է»,- այսօր Բաղրամյան պողոտայում հայտարարեց Հայրենիքի փարկության շարժման առաջնորդ Վազգեն Մանուկյանը:

Նա համոզված է, որ Նիկոլ Փաշինյանն ուզի, թե չուզի պետք է գնա, կամ ել պատգամավորների քվեարկությամբ կհեռացվի:

«Հայաստանի անվտանգությունը գտնվում է 0 վիճակում, այն արդեն խախտել հնարաшվոր չէ»,- մեկնաբանելով այն կարծիքը, թե ՀՀ ԶՈԻ ԳՇ հայտարարությունը խախտել է Հայաստանի անվտանգությունը՝ նկատեց ՀՓՇ առաջնորդաը և հավելեց, որ Փաշինյանը «Իսկանդերի» մասին խոսելով ավելի նվազեցրեց անվտանգության մակարդակը:

Ըստ Մանուկյանի,  բանակն ապահովում է երկրի անվտանգությունը, գտնում է նրան վտանգող թիրախը և այս դեպքում ասшց, որ երկրի անվտանգությանը սպառնում է ՆԻկոլ Փաշինյանը և նա պետք է հեռանա:

Նա նկատեց, որ այդ հայտարարությանը միացել են ԳՇ ղեկավարությունը և բոլոր 5 կորպուսի հրամանատարները և այն իրենց իրավասությանմեջ մտնող հարց էր:

Վազգեն Մանուկյանը գտնում է, որ նախորդ օրը կազմակերպած երթով  Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր բախումներ կազմակերպել, ինչը նա արել է մարտի 1-ին: 

Մանուկյանը տեղեկացրեց, որ այսօր ժամը 11-ին ԱԺ խորհրդի նիստ է լինելու, որի ժամանակ քննարկվելու է խորհրդարանական ընդդիմության՝ արտահերթ նիստ գումարելու պահանջը, քանի որ անհրաժեշտ 35 ստորագրությունը հավաքվել է:

Նա հայտնեց, որ Հայրենիքի փարկության շարժումը երթ կկազմակերպի և ժամը 16.00-ին կամ 18:00-ին կլինի Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ նիստի ժամին:

Ըստ Մանուկյանի, իշխանությունը գրեթե 90 տոկոսով ամեն ինչ կորցրել է ոչ մի հենարան չունի, հոգեվարքի մեջ է, իսկ ընդդիմությունը բոլոր գործողություններն արել է, պետք է համաժողովրդական շարժում լինի և այսօր արդեն շրջաններից ցուցարարներ են գալու Երևան:

Մեկնաբանություններ