Նիկոլ Փաշինյանի աներձագը «փուռը տվեց» իր փեսային

Նիկոլ Փաշինյանի աներձագը «փուռը տվեց» իր փեսային
186 2021/04/22

Analitik.am-ը գրում է.

Այսօր լրագրողներն ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին հիշեցրեցին Սյունիքում Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԱԾ տնօրենին ու Ոստիկանապետին հանձնարարականներ տալու մասին: Լրագրողները մասնավորապես ցանկացան իմանալ՝ արդյո՞ք դա այն չէ, ինչ քննադատում էին իրենք, որ չի կարելի, որ երկրի ղեկավարն ուղղորդի ուժայինների ղեկավարներին:

«Դու ամբողջությամբ չեք մեջբերում վարչապետի խոսքերը: Մինչ այդ հրահանգը տալը, նա ասաց, որ օրենքի խախտում է տեղի ունեցել ու հրահանգեց գնալ ու կոպիտ ձևով բերման ենթարկել օրենք խախտողներին»,-ասաց նա:

Այդ անձինք չգիտեի՞ն, վարչապե՞տը պետք է տեղեկացներ, չէին կարո՞ղ առանց այդ հրահանգի զբաղվել: «Կարող էին, բայց վարչապետը նպատակահարմար գտավ, որ ևս մեկ անգամ հրահանգի, որ օրենքի խախտումը կոպտագույն ձևով պատժվի»:

Արդյո՞ք դա միջամտություն չէ իրավապահների աշխատանքին: «Վարչապետը, ներողություն, ՀՀ վարչապետն է, իր ենթականերին է հրահանգում: Դա միջամտությո՞ւն է»:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ մարդկանց բերման ենթարկելու մասին որևէ խոսքը չէր ասել: Նա ԱԱԾ տնօրենին ու Ոստիկանապետին հրահանգել էր զբաղվել հարցով: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամն աղավաղում է վերջինիս խոսքերը:

Մեկնաբանություններ