Նիկոլ Փաշինյանին հորդորել են նման բան չասել, նա խոստացել է չասել, սակայն Աննա Հակոբյանի պահանջով ասել է՝ անակնկալի բերելով ներկաներին ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նիկոլ Փաշինյանին հորդորել են նման բան չասել, նա խոստացել է չասել, սակայն Աննա Հակոբյանի պահանջով ասել է՝ անակնկալի բերելով ներկաներին ՏԵՍԱՆՅՈՒԹ
415 2021/04/01

Նիկոլ Փաշինյանն իր հայտնի հայտարարությունով, որ Արցախը Հայաստան է ու վերջ, Թուրքիայի ու Ադրբեջանի առաջ բացեց Արցախ ներխուժելու դռները՝ բոլոր հիմքերը տալով մեր թշնամուն, թե ինչու կարող էին ռազմական գործողություններ սկսել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գեղամ Նազարյանը:

Նազարյանը, հղում անելով արցախյան աղբյուրներին, հայտնեց՝ այն օրը, երբ Նիկոլը պատրաստվել է հայտարարել Արցախը Հայաստան է ու վերջ, Արցախի ու Հայաստանի իշխանությունները, իմանալով այդ մասին, բառի բուն իմաստով պնդել են, որ նման բան չանի՝ ասելով, որ դա ուղիղ դուռ է բացում դեպի պատերազմ. «Հայաստանում իշխանության մեջ եղել են մարդիկ, ովքեր պնդել են, որ այդ հայտարարությամբ բացվում են պատերազմի դռները:

Նիկոլն ասել է, որ չի ասելու, սակայն եղել է մի հոգի, ով պնդել է, որ պետք է ասել: Դա եղել է Աննա Հակոբյանը: Բոլորս էլ կին ունենք, սակայն մեր կանայք մեր գործերին չեն խառնվում:

Արդյունքում Նիկոլը բոլորին ասել է, որ չի ասի, սակայն ելույթի վերջում ասել է այդ հայտարարությունը, իսկ Աննան ձեռքի շարժումով ուրախության նշաններ է արտահայտել»։

Մեկնաբանություններ