Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետի պաշտոնում

Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետի պաշտոնում
173 2021/05/03

1 կողմ, 75 ձեռնպահ, 3 դեմ ձայների համամասնությամբ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետի պաշտոնում,գրում է Aysor.am-ը:

Հիշեցնենք, որ ըստ պայմանավորվածության, իշխող «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, իսկ ընդդիմադիր խմբակցությունները թեկնածություն չեն առաջադրել:

Ապրիլի 25-ին՝ Քաղաքացու օրը, Նիկոլ Փաշինյանը հրաժարական էր ներկայացրել: Նրա հրաժարականից հետո խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրելու: Այնուհետև Ազգային ժողովն իրավունքի ուժող կհամարվի արձակված, և տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Հանրապետությունում ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին:

Մեկնաբանություններ