Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Մարգարիտա Սիմոնյանի աղմկահարույց գրառմանը

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Մարգարիտա Սիմոնյանի աղմկահարույց գրառմանը
289 2020/07/28

ՌԲԿ-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Մարգարիտա Սիմոնյանի հայտնի գրառմանը, որում նա քննադատել էր ՀՀ իշխանություններին: Փաշինյանը նշել է, որ այդ գրառումը կտրուկ բացասական արձագանք է ստացել Հայաստանում՝ հավելելով, որ մեղադրանքներն անհիմն են:

Մասնավորապես Ղրիմը չճանաչելու մասով Փաշինյանն ասել է, որ Երևանը չի ճանաչել նաև Արցախը, սակայն դա չի նշանակում, որ չի պաշտպանում. «Միևնույն ժամանակ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն անվտանգության մեկ գոտի են»:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի մասին ասվածին, Փաշինյանը նշել է, որ Ռուսաստանի դաշնակիցն են ոչ թե առանձին քաղաքական գործիչները, այլ հայ ժողովուրդը. «Ռուսաստանում պետք է հասկանան, որ Հայաստանում Ռուսաստանի դաշնակիցը Փաշինյանը, Պետրոսյանը, Պողոսյանը, Սարգսյանը, Քոչարյանը չեն, դաշնակիցն ու գործընկերը հայ ժողովուրդն է: Դա կարևոր նյուանս է»,-ասել է Փաշինյանը, ում խոսքերով տարբեր ժամանակներում տարբեր գործիչներ իրենց ներկայացրել են որպես Ռուսաստանի միակ դաշնակից, սակայն իրականում հենց հայ ժողովուրդն է իրական դաշնակիցը:

Իսկ ինչ վերաբերում է ՀԿ-ների մասին ասվածին, ՀՀ վարչապետն ասել է, որ դրանք սկսել են աշխատել իր՝ իշխանության գալուց ավելի շուտ. «Դրանք ստեղծվել են այն ժամանակ, երբ Ռուսաստանում որևէ մեկը չէր կասկածում Հայաստանի կառավարության պրոռուսական ձգտումների մեջ: Դրանք ստեղծվել են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակ: Եթե նրանք այդքան պրոռուսական էին, ինչո՞ւ չփակեցին այդ ՀԿ-ները»:

Մեկնաբանություններ