Նիկոլ Փաշինյանը ստորագրեց տրանսպորտային միջանցքի մասին որոշումը

Նիկոլ Փաշինյանը ստորագրեց տրանսպորտային միջանցքի մասին որոշումը
2627 2021/04/22

Նիկոլ Փաշինյանը «Պարսից ծոց – Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների նպատակով փորձագետների 5-րդ հանդիպման անցկացման ծախսերի մասին որոշում է ստորագրել.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

«Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների նպատակով փորձագետների 5-րդ հանդիպումը 2021 թվականի ապրիլի 19-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու կապակցությամբ Հայաստան ժամանած արտասահմանյան պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում այցի հետ կապված ծախսերը՝ 171.000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած հաշվետվությունների»,-ասված է որոշման մեջ:

Մեկնաբանություններ