Նիկոլը իմ տղային սպանեց, բայց ես ուզում եմ, որ Մայրամիկը, Աշոտիկը, Շուշանը, Արփին ապրեն, ուզում եմ՝ երջանիկ լինեն. Գեղամ Նազարյան

Նիկոլը իմ տղային սպանեց, բայց ես ուզում եմ, որ Մայրամիկը, Աշոտիկը, Շուշանը, Արփին ապրեն, ուզում եմ՝ երջանիկ լինեն. Գեղամ Նազարյան
1760 2021/01/23

Նիկոլը պետք է մեր Նյուրեմբերգյան դատավարությամբ Աննայի հետ միասին դատվի: Այս մասին 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքագետ Գեղամ Նազարյանը։

«Նիկոլ, դու ես սպանել իմ Աբգարին, մնացած Աբգարներին։ Դու ես սպանել Դավիթին, Նարեկին, Արամին, Արմենին, այդ 5 կամ 7000 տղեքին դու ես սպանել, քո հանցավոր գործողությունների արդյունքում։ Դու պետք է խնդրես, որ քեզ, Աննային շուտ դատեն, թե չէ ժողովուրդը այս շոկից դուրս է գալու վաղ թե ուշ, այդ 7000-ի ծնողը, երբ տեսնի պետությունը իրենց երեխեքի մահվան համար պատասխանատուներին չի դատապարտելու, իրավիճակը դուրս է գալու վերահսկողությունից։ Նիկոլը իմ տղային սպանեց, բայց ես ուզում եմ, որ Մայրամիկը, Աշոտիկը, Շուշանը, Արփին ապրեն, ուզում եմ՝ երջանիկ լինեն։ Բայց դրա համար մի պայման կա․ Նիկոլը պետք է մեր Նյուրեմբերգյան դատավարությամբ Աննայի հետ միասին դատվի»,- ասել է նա։

Մեկնաբանություններ