«Նոյեմբերյան» ԲԿ-ում նորածին աղջիկը մահացել է, 22-ամյա մայրը գտնվում է ծանր վիճակում. հայրը բժիշկներին մեղադրում է սպանության մեջ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

«Նոյեմբերյան» ԲԿ-ում նորածին աղջիկը մահացել է, 22-ամյա մայրը գտնվում է ծանր վիճակում. հայրը  բժիշկներին մեղադրում է սպանության մեջ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
453 2021/03/09

Shamshyan.com-ի տեղեկություններով մարտի 7-ին ժամը 18։15-ի սահմաններում Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել Լոռու մարզի Ախթալա համայնքի Մեծ Այրում բնակավայրի բնակիչ 36-ամյա Արթուր Ա․-ից, ով հայտնել է, որ «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնում իր կնոջն ու երեխային սպանել են։ Նա դրա մեջ մեղադրում է բժիշկներին։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 12։55-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունք է ընդունվել Արթուր Ա․-ի հղի կինը՝ 22-ամյա Լիլիթ Բ-ն։  Արթուր Ա․-ն ոստիկաններին եւ քննիչներին հայտնել է, որ նույն օրը ժամը 17։30-ի սահմաններում «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնի գինեկոլոգ Վահե Ն․-ի կողմից ընդունվել է իգական սեռի նորածնի ծնունդ, սակայն 5 րոպե անց նորածինը մահացել է, իսկ ծննդկան Լիլիթ Բ․-ն գտնվում է ծանր վիճակում։ 

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերը փոխանցվել են նույն վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին։ 

Մեկնաբանություններ