Ո՞ւմ հետ է ճաշում Ռուստամ Մուրադովը. hraparak.am (լուսանկարներ)

Ո՞ւմ հետ է ճաշում Ռուստամ Մուրադովը. hraparak.am (լուսանկարներ)
1835 2021/04/09

Փաշինյանի հետ հանդիպումից անմիջապես հետո Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովը ճաշելու գնաց «Արցախբանկի» սեփականատեր Արտակ Բալայանի և արցախցի մեծահարուստ Արմեն Բալայանի հետ։ Ճաշեցին Կասկադում գտնվող «Վայն Ռիփաբլիք» ռեստորանում։ Հանդիպումը տևեց մեկ ժամից ավելի։

Այս հանդիպման ուշագրավն այն է, որ Արմեն Բալայանը Ռոբերտ Քոչարյանի ամենամտերիմ մարդկանցից մեկն է, և Մուրադովի այս հանդիպումը միանշանակ չի ընկալվում ներկայիս քաղաքական իրողություններում։

Հիշեցնենք, որ այսօր Ռուստամ Մուրադովը  հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ։

hraparak.am

Մեկնաբանություններ