Ո՞վ է Սարգիս Գրիգորյանի նախկին կինը

Ո՞վ է Սարգիս Գրիգորյանի նախկին կինը
409 2020/08/19

«Նարեին մի քիչ ուրիշ սիրով եմ սիրում». իր տարեդարձի օրը Tert.am Life–ին տված հարցազրույցում ավագ դստեր մասին այսպես արտահայտվեց դերասան Սարգիս Գրիգորյանը։ Նարեն Սարգսի ավագ դուստրն է առաջին ամուսնությունից։

Նա արդեն 11 տարեկան է։ Դերասանը երկրորդ ամուսնությունից ևս 2 դուստր ունի՝ Էվան ու Յանան։ 3 քույրերը շատ ջերմ հարաբերություններ ունեն միմյանց հետ, հայրիկի տարեդարձին էլ Մանոյի նախաձեռնությամբ տեսահոլովակ էին նվիրել հայրիկին։

Tert.am Life–ը դերասանի կնոջ` Մանոյի հետ զրուցել է Սարգիսի նախկին կնոջ և ավագ դստեր հետ հարաբերությունների մասին։ Դերասանի 3 աղջիկները հաճախում են նույն դպրոցը, որտեղ հանդիպելու առիթ հաճախ են ունենում։ Մանոյից հետաքրքրվեցինք, թե որքան հաճախ են Նարեի հետ հանդիպում դասերից դուրս։

«Ձևականությունների հետևից ընկնել չեմ ուզում։ Հիմա ժամանակը շատ արագ է առաջ գնում, երեխաները շատ զբաղված են, տարբեր խմբակների են գնում, Նարեն նույնպես։ Ամռանն ավելի շատ եք շփվում, քանի որ ամառանոց ունենք, նա մի քանի օրով գալիս է մեզ մոտ։

Երբ դասերը սկսվում են, ես էլ եմ հեռվանում իմ երեխաներից, քանի որ անընդհատ տարբեր պարապմունքների են գնում։ Ամեն ինչ անում ենք, որ հանգստյան օրերին միասին լինենք»,– ասաց նա։

Մեկնաբանություններ