Ոչ մի երաշխիք չունենք, զորացրեք մեր էրեխեքին․ ծնողները պահանջում են զինվորներին Արցախ չտանել

Ոչ մի երաշխիք չունենք, զորացրեք մեր էրեխեքին․ ծնողները պահանջում են զինվորներին Արցախ չտանել
1123 2021/01/08

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ մի խումբ ծնողներ բողոքի ակցիա են անում՝ պահանջելով, որ իրենց երեխաներին Արցախ չտանեն, որովհետեւ ճանապարհը վտանգավոր է։

«Ոչ մեկ երաշխիք չունի՝ էդ երեխաները կհասնե՞ն Արցախ, թե՞ ոչ։ Թող ինչ-որ մեկը նախարարությունից գա, ու ասի, որ մեր երեխաներին Հայաստանի զորամասեր են տանում, թող կոնկրետ զորամասի  համար ասեն, մեր երեխաներին բարի ծառայություն, թող գնան մեր հող ու ջրի,  մեր հայրենիքի համար ծառայեն։ Արցախ հասնելու համար ոչ մեկ երաշխիք չունի, ում հարցնում ես՝ ոչ մեկ չի ասում, որ երաշխավորում են, ո՞ւր գնան, եթե չեն երաշխավորում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ժամկետային զինծառայողներից մեկի հարազատը

Մեկնաբանություններ