Ողբերգական դեպք. Երիտասարդը ջրահեղձ է եղել Աղի լճում

Ողբերգական դեպք. Երիտասարդը ջրահեղձ է եղել Աղի լճում
443 2020/07/19

Հուլիսի 19-ին, ժամը 06։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին մտել է Աղի լիճ և անհետացել տեսադաշտից։

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացի Վիտալի Շ․-ի դին (մոտ 24 տ․) տեղի ուժերով դուրս է բերվել լճից։

Մեկնաբանություններ