Օլյայի մարմինը գտնվել է կտրտված, մեշnկի մեջ, իսկ Իգորին գտել են ավելի nւշ՝ գլուխը քերթած․ ինչե՞ր են տեղի ունեցել Գnրիս- Կապան ճանապարհին ժամանակին

Օլյայի մարմինը գտնվել է կտրտված, մեշnկի մեջ, իսկ Իգորին գտել են ավելի nւշ՝ գլուխը քերթած․ ինչե՞ր են տեղի ունեցել Գnրիս- Կապան ճանապարհին ժամանակին
3961 2021/02/22

Այս պահին մեծ թվով քաղաքացիներ հավաքվել են Քննչական կոմիտեի մոտ՝ աջակցելու Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին, ում կանչել են հարցաքննության:

Նրանք պնդում են, որ չեն հեռանալու, մինչև համայնքապետին ազատ չարձակեն, ով միևնույն ժամանակ նաև մարզի մի քանի ջոկատներից մեկի հրամանատարն է:

Այստեղ ներկա կանանցից մեկը մի դեպքի մասին պատմեց, որը տեղի է ունեցել 90-ականներին՝ պատերազմի սկզբին: Նա մի կապանցի աղջկա մասին պատմեց, որ Երևանից Կապան գնալիս անհետացել է:

Նրան դիմավորել է ամուսինը, ով ռուս է եղել՝ Իգոր անունով: Ամուսինը ևս անհետացել է: Հետո պարզվել է, որ թուրքերն են գողացել:

Երկար փնտրելոց հետո Օլյայի մարմինը գտնվել է կտրտված, մեշոկի մեջ, իսկ Իգորին գտել են ավելի ուշ՝ գլուխը քերթած. «Ես սա ասում եմ, որ ռուս ժողովուրդն էլ իմանա: Թուրքի համար հայ ու ռուս տարբերություն չկա: Վտանգը նաև ռուսին է սպառնում»:

Նշենք, որ ճանապարհահատվածը, որի մասին խոսում է կինը, այս օրերին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, կրկին հանձնվեց թուրքերին, չնայած եռակողմ հայտարարության մեջ այդ տարածքների մասին որևէ խոսք չկար:

analitik.am

Մեկնաբանություններ