Ով է փրկել Ջալալ Հարությունյանին

 Ով է փրկել Ջալալ Հարությունյանին
3472 2020/12/04

Ով է փրկել Ջալալ Հարությունյանին

 

Yerkir.am-ը գրում է․ Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, որը ծանր վիրավորվել էր Արցախյան վերջին պատերազմում, դուրս է գրվել հիվանդանոցից։

Սիրիացի լրագրող Աբաս Ջուման, որը պատերազմի օրերին բազմիցս եղել է Արցախում եւ լուսաբանել տեղի ունեցող իրադարձությունները, լուսանկար է հրապարակել իր թելեգրամյան ալիքում, որում պատկերված է Արցախի Մարտունի քաղաքի բնակիչ Ռոբերտը. ըստ լրագրողի՝ նա փրկել է Ջալալ Հարությունյանի կյանքը։

Լրագրողը նաեւ նշել է, որ Ջալալ Հարությունյանի զրահաբաճկոնն ու ավտոմատը Ռոբերտի տանն են։

Ջալալ Հարությունյան

Մեկնաբանություններ