Պատրաստ եմ ամեն օր գալ ու քայլել, որ զինծառայողների ծնողները հավատան, որ մենք իրենց կողքին ենք․ Անաիս Սարդարյան

Պատրաստ եմ ամեն օր գալ ու քայլել, որ զինծառայողների ծնողները հավատան, որ մենք իրենց կողքին ենք․ Անաիս Սարդարյան
239 2020/11/30

Մտավորականները և քաղաքացիները Արցախի պատերազմի ժամանակ գերի ընկածների և անհետ կորածների խնդրի լուծման պահանջով երթով գնում են դեպի Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ։

Դերասանուհի Անաիս Սարդարյանը նշում է, որ առաջին օրվանից մասնակցում է ակցիային՝ այդ կերպ փորձելով խնդրի վրա առավել ուշադրություն գրավել։

«Ես երկու ամիս հումանիտար օգնություն եմ բաժանել և օգնել 15 հազար ընտանիքի, որոնց մեջ կային զոհվածի, անհետ կորածների, գերիների ընտանիքներ։ Տեսնելով նրանց անելանելի վիճակը՝ շատ կարևոր է, որ ուղղակի լինես նրանց կողքին և նրանք իմանան, որ իրենց կողքին ես, մարդիկ խանութներում ու ռեստորաններում չեն, այլ դրսում են ու քայլում են իրենց երեխաների համար»,– ասաց նա։

«Պատրաստ եմ ամեն օր գալ ու քայլել, որպեսզի ծնողները հավատան, որ մենք իրենց կողքին ենք։ Ես ինձ պատկերացնում եմ այս մարդկանց փոխարեն, իրենց ինչքան տհաճ կլինի քայլել սրճարանի կողքով ու տեսնել, որ սրճարանում մարդիկ կան նստած, իսկ երբ տեսնում է, որ 100 կամ 10 մարդ է հավաքված, որ իրենց կողքին են կանգնած, որ իրենց երեխան գտնվի»,– ավելացրեց նա։

Երթի մասնակից մեկ այլ քաղաքացի էլ ասաց․ «Իշխանության հետ կապված հույս չունեմ, որովհետև իրենք իրենց երկրի տերը չեն, ոչինչ չեն անում և այն, ինչ պետք է, արդեն արել են, իսկ  հետո ի՞նչ կլինի չգիտեմ։ Եթե իրենց մեջ կգտնվեն մարդիկ, որ կհասկանան իրենց արածը և կզղջան, ուրիշ հարց»։

Մեկնաբանություններ