«Պետք է ցանկացած պահի պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով իշխանությունը վերցնելուն». Վազգեն Մանուկյանը ներկայացրեց ծրագրերը (Տեսանյութ)

«Պետք է ցանկացած պահի պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով իշխանությունը վերցնելուն». Վազգեն Մանուկյանը ներկայացրեց ծրագրերը (Տեսանյութ)
206 2021/02/20

«Ուժային կառույցները, Ոստիակնությունը, ԱԱԾ-ն, ծառայելով իշխանությանը, ծառայում են թուրքական, ադրբեջանական ծրագրին», - ընդդիմության հրավիրած հանրահավաքի ժամանակ Ազատության հրապարակում հայտարարեց ՎԱզգեն Մանուկյանը.

«Պետք է կոշտ լինենք իրենց հետ, համոզենք, միշտ թողնենք նահանջի ճանապարհ: ԱԺ-ում Փաշինյանի հենարան պատգամավորների հետ պետք է լինել կոշտ, համոզիչ եւ միշտ թողնել նահանջի ճանապարհ», - ասաց ընդդիմության, վարչապետի միասնական թեկնածուն.

Նա առաջարկեց առաջիկա գործողությունների «Ա» և «Բ» պլաններ:

Նա նշեց, որ առաջին պլանով պետք է ջարդել Նիկոլ Փաշինյանի հենարանները, ժողովրդի որոշակի հատված (այն հատվածին, որը չի գիտակցում, թե պետությունն ինչ ճանապարհով է գնում), ուժային կառույցներ ու որոշ պատգամավորների:

«Ամեն օր պետք է լինեն ցույցեր, գործադուլներ, քաղաքը պետք է պարալիզացվի, շարասյուներով պետք է պտտվել ամբողջ Հայաստանով, մարդկանց ոտքի կանգնեցնել, միասնաբար կոտրել Փաշինյանի հենարանները», - նշեց նա.

Վազգեն Մանուկյանն ընդգծեց, որ ց անկացած պահի պետք պատարստ լինել կայծակնային արագությամբ ապսատամբելով վերցնելու այայ:

« Նալու ենք «Ա»անապարհով ՝ պատրաստ լինելով«Բ»ճանապարհին», - ասաց նա;

Մեկնաբանություններ