Քանի դեռ Հայաստանում պաշտոնները կզբաղեցնեն ամերիկամետ ՀԿ-ների ներկայացուցիչները, Հայաստանը միջպետական հարաբերություններում նոր լարվածություն կստեղծի. Մարգարիտա Սիմոնյան

Քանի դեռ Հայաստանում պաշտոնները կզբաղեցնեն ամերիկամետ ՀԿ-ների ներկայացուցիչները, Հայաստանը միջպետական հարաբերություններում նոր լարվածություն կստեղծի. Մարգարիտա Սիմոնյան
245 2020/08/02

«Russia today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է Lenta.ru կայքի` իր սկանդալային գրառմանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` այդ գրառման արձագանքին նվիրված հոդվածը: 

Սիմոնյանը սոցիալական կայքում մեջբերել է հոդվածից մի հատված, որում մասնավորապես ասվում է. «Կարելի է մեծ հավանականությամբ ասել, որ քանի դեռ Հայաստանում գլխավոր պաշտոնները կզբաղեցնեն ամերիկամետ ՀԿ-ների նախկին ներկայացուցիչները, այդ կովկասյան հանրապետությունը միջպետական հարաբարություններում նոր լարվածության կետեր կստեղծի, իսկ Մարգարիտա Սիմոնյանի գրառումը պաշտոնական մակարդակով բացեց վարագույրը այս խնդրի շուրջ: Եվ Փաշինյանի կողմից ակնթարթային ռեակցիան միայն ամրապնդում է այս ենթադրությունը»: 

Lenta.ru-ի՝ «Ամերիկյան արմատներ» վերնագրով հոդվածը բացատրում է, թե ինչու է Մարգարիտա Սիմոնյանի գրառումը բարկացրել Նիկոլ Փաշինյանին:

Հիշեցնենք, որ իր աղմկահարույց գրառման մեջ Սիմոնյանը դիմել էր ՀՀ իշխանություններին՝ նրանց մեղադրելով Հայաստանում հակառուսական տրամադրություններ ստեղծելու համար՝ նշելով, որ վերջին տարիներին Ռուսաստանի հանդեպ ցուցաբերված բոլոր չարիքներից ու արհամարհանքից հետո ՀՀ իշխանությունները չպետք է իրենց իրավունք վերապահեն օգնություն սպասել։ 

Մեկնաբանություններ