Քիչ առաջ Արթուր Դանիելյանին մեղադրանք առաջադրվեց. Նրա անձնագիրը վերցրել են

Քիչ առաջ Արթուր Դանիելյանին մեղադրանք առաջադրվեց. Նրա անձնագիրը վերցրել են
596 2020/07/27

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և Ադեկվադ շարժման հիմնադիր Արթուր Դանիելյանի միջև Երևանի կենտրոնում տեղի ունեցած ծեծկռտուկի գործով Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել։

Այս մասին Megainfo.am-ը տեղեկանում է Արթուր Դանիելյանի գրառումից։

Նա, մասնավորապես, նշել է․

«Քիչ առաջ ՀՔԾ-ում ինձ մեղադրանք առաջադրեցին և վերցրեցին անձնագիրս, քանի որ որպես խափանման միջոց վերցրել են ստորագրություն չհեռանալու մասին: Ինձ մեղադրանք է առաջադրվել ԻՆՁ վրա հարձակման միջադեպի առթիվ: Միակ մեղադրյալը ես եմ: Խոսքը էն միջադեպի մասին է, երբ մի անբարոյականի վաստակ ու համատեղության պետ. պաշտոնյա ինձ փողոցում հարվածել էր...»:

Հիշեցնենք Երևանի կենտրոնում երկու երբեմնի կուսակիցների միջև ծեծկռտուկից հետո Սիմոնյանը հայտարարեց, որ Դանիելյանը հայհոյել էր իրեն, ինքն էլ հարվածներ էր հասցրել նրան։ Ավելի ուշ հայտարարվեց, որ ըստ դատաբժիշկների, Սիմոնյանը ուղեղի ցնցում է ստացել, իսկ Դանիելյանի քիթն էր կոտրվել։ Դեպքի կապակցությամբ քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 2 հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով) և 117-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հատկանիշներով:

ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերի հիման վրա խուլիգանության և ծեծի ենթարկելու հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։

Մեկնաբանություններ