ՔՊ անդամները հավաքվել են. մի քանի վայրերում ուժեղացված հսկողություն է

ՔՊ անդամները հավաքվել են. մի քանի վայրերում ուժեղացված հսկողություն է
426 2020/12/12

ArmLur.am– ը տեղեկացավ, որ այս պահին ընթանում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստ։ Մեր տեղեկություններով, ներսում թեժ քննարկումներ են, որը կապ ունի այսօր Արցախում տեղի ունեցած իրադարձությունների հետ։

Դրան զուգահեռ նկատենք, որ այս պահին ոստիկանների կողմից ուժեղացված հսկողություն է իրականացվում կառավարական առանձնատան, կառավարության եւ խորհրդարանի շենքերի առջև։ Նիստի քննարկումներից այլ մանրամասներ՝ քիչ անց։

Մեկնաբանություններ