Ռաֆոն մահից առաջ գիտակցության է եղել`աղոթել լսելի ձայնով, ասել է, որ ապրել է ուզում... ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռաֆոն մահից առաջ գիտակցության է եղել`աղոթել լսելի ձայնով, ասել է, որ ապրել է ուզում... ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
486 2021/04/01

Դեռ խաղաղ պայմաններում՝ մի քանի ամսվա ընթացքում, 2 ԱԹՍ է խոցել՝ առաջինը` 25.09.2019 թվականին«ORBITER-2» տիպի անօդաչուորի համար պարգևատրվել է«Մարտական ծառայություն» մեդալով, երկրորդը եղել է 21.04.2020 թվականին«ORBITER» տիպի անօդաչու,ինչի համար էլ պարգևատրվել է «Արիության» և «Անդրանիկ Օզանյան» մեդալներով։ 26-ամյա Ռաֆոն կապիտանի իր կոչումը ստացել է պատերազմի օրերին` 01.11.2020-ինիրեն փայլուն դրսևորելու և իր առջև դրված գերխնդիրն իրականացնելու համար... ՊաշտոնըՕսա-ԱԿ զենիթային-հրթիռային դիվիզիոնի 1-ին զենիթային մարտկոցի հրամանատարի տեղակալ... Օսա-ԱԿ համալիրի միջոցովպատերազմի 43 օրերինխոցել է շուրջ 22 անօդաչուինչի համար էլ ծառայակիցները նրան սկսել են անվանել «Երկնքի տիրակալ»։ 2021 թվականին պատրաստվում էր ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետըորպեսզի էլ ավելի զարգացներ մասնագիտական հմտությունները։ Նշանված էինք, 2021 թվականին պատրաստվում էինք ամուսնանալ» -  այս մասին Armday.am – ի հետ զրույցում պատմում է Ալինան՝ Ռաֆոյի նշանածը։

Կապիտան Ռաֆիկ Գևորգի Օրդոյանը ծնվել է 1994 թվականինպատերազմի 43 օրերին Օսա-ԱԿ համալիրով խոցել է 22 անօդաչուԱրցախի նախագահԱրայիկ Հարությունյանի հրամանով պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանովՌաֆոնկրթություն է ստացելմարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական համալսարանի հակաօդային պաշտպանության ֆակուլտետում։ Մինչ այդ սովորել է Հայաստանի Պոլիտեխնիկական համալսարանումկիսատ թողնելով ուսումը՝ զորակոչվել բանակ, 6 ամիս ծառայելուց հետոորոշում է կայացրել մասնակից դառնալ հայրենիքի պաշտպանությանը։ Ռազմական համալսարանը ավարտելուց ու լեյտենանտի կոչում ստանալուց հետո՝ ծառայության է անցել Ակնայում (Աղդամ)։ 3 տարի շարունակ հսկել է Ակնայի (Աղդամիերկինքը և դեռ 2019 թվականից էր դարձել թշնամու ԱԹՍ֊ների ահ ու սարսափը։

«Դեռ 2019 թվականի աշնանը երբ լայնամաշտաբ պատերազմական գործողություններ չկար ,ինչպես նարև  2020 թվականի գարնանը խոցել է 2 անօդաչուինչի համար էլ պարգևատրվել է «Մարտական ծառայություն»«Արիության»«Անդրանիկ Օզանյան» մեդալներով։ Հերոս Կապիտանըկյանքով լեցուննրբանկատչափազանց ուշադիրիր յուրաքանչյուր սիրելի մարդու նկատմամբ անմնացորդ նվիրվող անձնավորություն էր։ Լավ խոսքերն ու բառերը չափազանց քիչ են իրեն բնութագրելու համարՌաֆոն իդեալական անձնավորություն էր՝ իր բնավորության յուրաքանչյուր կողմով..» -ասում է Ալինան։

Ռազմական ոլորտում ունեցած հաջողությունները Ռաֆոյի համար բավարար չեն եղելորոշել էր բացահայտել իրավագիտության ոլորտը։ Հետագալավ ապագայի համար ցանկանում էր 2021 թվականին ընդունվել ԵՊՀիրավագիտության ֆակուլտետը։ Զինվորների կողմից սիրված ու հարգված հրամանատարը տանել չէր կարողանում անարդարությունըմշտապես հավասարություն պահպանելըթույլերինթև ու թիկունք լինելը առաջնային պայման է եղել նրա համար։

Մեկնաբանություններ