Ռոման Բերեզովսկին լքել է «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնը

Ռոման Բերեզովսկին լքել է «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնը
156 2020/07/14

«Փյունիկ» ՖԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկու հետ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Մասնագետը կկենտրոնանա Հայաստանի ազգային հավաքականում իր աշխատանքի վրա։

«Փյունիկ» ՖԱ-ն կշարունակի համագործակցությունը Ռոման Բերեզովսկու հետ, ուղղված դարպասապահների դպրոցի զարգացմանը «Փյունիկ» ակադեմիայում՝ հաշվի առնելով մասնագետի փորձը, տաղանդը և արժանիքները։

«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Ռոման Բերեզովսկուն թիմի գլխավոր մարզչի պաշտոնում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։


 

Մեկնաբանություններ