Ռուսաստանը հայտնեց՝ երբ է վերսկսելու միջազգային ավիաչվերթները

Ռուսաստանը հայտնեց՝ երբ է վերսկսելու միջազգային ավիաչվերթները
458 2020/07/24

Ռուսաստանի իշխանությունները որոշում են ընդունել միջազգային ավիացիոն չվերթները վերսկսել օգոստոսի 1-ին։ Երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ եզրակացության եկել են համաճարակային իրավիճակի ուսումնասիրության արդյունքում։ Հայտնում է «Լենտան»։

Նա հայտարարել է, որ վերաբացվող արտասահմանյան ուղղությունները որոշելիս առաջնորդվելու են այն տվյալներով, թե ինչպիսին է այդ երկրներում համաճարակային իրավիճակը, որքան է հիվանդացության աստիճանը, ինչպես նաև այն, թե արդյոք այդ երկրները պատրաստ են փոխադարձաբար վերսկսել թռիչքները դեպի Ռուսաստան։

Հայտնի են նաև առաջին քաղաքները, որոնցից վերսկսվելու են միջազգային թռիչքները՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և Դոնի Ռոստով։ Իսկ ցանկը այն երկրների, որտեղ կկարողանան մեկնել ռուսաստանցիները, դեռ պետք է համաձայնեցվի, և կհրապարակվի մի քանի օր անց։

Մեկնաբանություններ