Սատկած լեշին որևէ մեկը երբեք վնաս չի հասցնում. Բաբայան

Սատկած լեշին որևէ մեկը երբեք վնաս չի հասցնում. Բաբայան
307 2020/07/21

Այդ անհայրենիք դասալիքին, երեսառած երեսփոխանին, 1937-ի մատնիչին, ընկերոջ ընտանեկան դրության փաստաթղթերը կեղծիքով իրեն վերագրող հանցագործին անհրաժեշտ է հանգամանալից բացատրել, որ ոստիկանության ծառայողները, որ իր մարմնական անվտանգությունն են պաշտպանում, ոչինչ անել չեն կարող, քանի որ դրան մարմնական որևէ վտանգ չի սպառնում:

Չի սպառնում, որովհետև սատկած լեշին որևէ մեկը երբեք վնաս չի հասցնում:

Դրան բացատրել է պետք, որ վտանգը միայն իր ծախված հոգուն և հիվանդ երևակայությանն է սպառնում, որը պաշտպանել պարզապես հնարավոր չէ:

Արսեն Բաբայան

 

 

Բաբայանն անուններ չի գրել, սակայն ակնհայտ է, որ նա նկատի ունի ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին:

Մեկնաբանություններ