Շուշան Ստեփանյանը նոր գրառում կատարեց. ինչ է կատարվում այս պահին ռազմաճակատում

Շուշան Ստեփանյանը նոր գրառում կատարեց. ինչ է կատարվում այս պահին ռազմաճակատում
1183 2020/10/08

Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության: Այսպիսով՝ ժամը 14:00-ի սահմաններում հակառակորդը հարավային սահմանի երկու ուղղություններով ձեռնարկել է գրոհ, որը ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում կասեցվել է։ Հակառակորդին պատճառվել են կենդանի ուժի զգալի կորուստներ, ինչպես նաև խոցվել է թշնամական 9 միավոր զրահատեխնիկա։
 

Մեկնաբանություններ