Սիրիայի վարձկաններն արդեն գտնվում են Ադրբեջանում

Սիրիայի վարձկաններն  արդեն գտնվում են Ադրբեջանում
2013 2020/07/29

Քրդական Firat գործակալությունը հայտնել է, որ սիրիական վարձկանների մի մասը (մոտ 200 զինյալ) արդեն գտնվում են Ադրբեջանում: Այս մասին հայտնում է Yerkir.am-ը հղում անելով տեղի աղբյուրներին։

Ըստ քրդական գործակալության՝ այս մասին հաղորդել են Աֆրին քաղաքի բնակիչները, որոնք ականատես են եղել գրանցման՝ Ադրբեջան ուղարկվելու համար՝ Հայաստանի դեմ պատերազմելու:

Աֆրինցիներն ասում են, որ մասնակցության հիմնական գործոնները Թուրքիայի կողմից օկուպացված տարածքներում Թուրքիայի քաղաքացիության տրամադրումն ու գործազրկությունն են:

Ադրբեջանի կողմից բախումներին մասնակցելու համար Թուրքիան իր քաղաքացիություն է առաջարկում սիրիացիներին՝ Աֆրինի, Ազազի, Էլ-Բաբի, Ջարաբլուսի, Թել Աբյադ և Ռաս ալ-Աին նահանգներից:

Հիշեցնենք, որ Թուրքիան օկուպացրել է Աֆրինի շրջանը 2018 թ.՝ «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակներում։

Մեկնաբանություններ