«Սիսիանի երկու զոհերից մեկը կին է». Սրբուհի Գրիգորյան

«Սիսիանի երկու զոհերից մեկը կին է». Սրբուհի Գրիգորյան
151 2020/09/28

«Սիսիանի երկու զոհերից մեկը կին է, կրտսեր սերժանտ Հասմիկ Արզումանյան: Այո՛, հայ կնոջ համար մշտապես չկա դժվար ու վտանգավոր աշխատանք ու չի լինելու: Ինքս էլ պատրաստ եմ մեկնել առաջնագիծ, բայց ոչ թե ոգևորելու զինվորներին, այլ իրապես կռվելու»,- ԱԺ-ում հայտարարեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ հայտարարությունն է:
 

Մեկնաբանություններ