Սպասված լուր. Ահա թե ովքեր կարող են այժմ ՌԴ քաղաքացիություն ստանալ

Սպասված լուր. Ահա թե ովքեր կարող են այժմ ՌԴ քաղաքացիություն ստանալ
302 2020/09/19

Armnews-ը գրում է, որ տեղի ունեցող գլոբալ իրադարձությունների հետ կապված, ՌԴ Պետդուման առաջարկել է տրամադրել Ռուսաստանի Դաշնության անձնագիր բոլոր նրանց, ովքեր ծնվել են Խորհրդային Միությունում: Ինչպես գրում է աղբյուր կայքը, այժմ ԽՍՀՄ բոլոր նախկին քաղաքացիները ցանկության դեպքում կկարողանան ձեռք բերել Ռուսաստանի քաղաքացիություն:

Ըստ առաջարկի, այս պահի դրությամբ պետք չի լինի հավաքել անսահման թվով փաստաթղթեր: Ինչպես նշվում է, նույնիսկ անհրաժեշտ չէ լինի հրաժարվել առաջին քաղաքացիությունից: Հարկ է նշել, որ այս տեղեկությունը հրապարակել է «Рамблер» էլեկտրոնային թերթը:

Ըստ աղբյուրի, ՌԴ Պետդուման հաստատել է այն նախագիծը, ըստ որի պետք է պարզեցվի Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու կարգը բոլոր ԽՍՀՄ-ում ծնված անձանց համար: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է մշակել Ռուսաստանի քաղաքացիություն շնորհելու բավականին արագ ընթացակարգ ռուսաց լեզվի և մշակույթի կրողներին, նրանց սերունդներին,

ովքեր ծնվել են ինչպես Ռուսաստանի Կայսրությունում, այնպես էլ Խորհրդային Միությունում, նրանց, ովքեր ցանկանում են տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն՝ մշտական բնակության:

Մեկնաբանություններ