Ստեփանակերտում 14-ամյա տղան ընկել է ծառից ու մահացել

Ստեփանակերտում 14-ամյա տղան ընկել է ծառից ու մահացել
2710 2021/06/08

Այսօր Ստեփանակերտում 14 տարեկան տղա է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ոստիկանությունը։

«Ժամը 11:50-ին «Շտապ օգնության կայան» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ կանչով ներկայացել են Ստեփանակերտ քաղաքի Ս. Դավիթ փողոցի թիվ 50 հասցե, որտեղ ծառից վայր ընկած և մահացած վիճակում հայտնաբերել են Ա. Պ.-ին (ծն. 2007թ.): Դեպքի վայր մեկնած հետաքննիչը պարզել է, որ Ա. Պ.-ն երկաթյա սանդուղքով բարձրացել է նշված տան բակում գտնվող բալենու ծառը՝ բերքը քաղելու նպատակով, որտեղից ընկել և մահացել է»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Մեկնաբանություններ