ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
322 2020/07/15

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հաշվի առնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին
հակառակորդի կողմից վերջին օրերին հրահրված սադրանքները, ինչպես նաև իրադրության սրման
տեսական հնարավորությունը, կոչ է անում հանրությանը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին չօգտվել
ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից, տեղի չտալ սադրանքներին և խուճապային
տրամադրության ձևավորմանը, ձեռնպահ մնալ տեղեկատվական ցանկացած հարթակում՝ այդ թվում
սոցիալական ցանցերում, մտացածին օգտատերերի կողմից հրապարակվող չճշտված ու չհաստատված
տեղեկությունների տարածումից:
Մեկ անգամ ևս կոչ ենք անում ցուցաբերել գիտակցված մոտեցում խնդրի կարևորությանն ու միանշանակ
կերպով ապավինել պաշտոնական աղբյուրների լրահոսին։

Մեկնաբանություններ