ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սարսափելի դեպք. երգիչը մահացել է ուղիղ հեռարձակման ժամանակ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սարսափելի դեպք. երգիչը մահացել է ուղիղ հեռարձակման ժամանակ
956 2020/08/20

Ռումինացի երգիչ Տավի Պուստիուն զոհվել Է գնացքի հետ բախվելու հետեւանքով, երբ նա ուղիղ հեռարձակում Էր վարում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Daily Star պորտալը:

Կադրերում երեւում Է, որ արտիստն իրեն նկարահանում Է ավտոմեքենայում, նրա կողքին գտնվում Է մի աղջիկ: Վերջին վայրկյաններին նա գլուխը մի կողմ Է շրջում եւ սկսում Է ճչալ: Դրանից հետո տեսանյութն ընդհատվում Է:

Հայտնի Է, որ վթարի հետեւանքով Տավին զոհվում Է պատահարի վայրում, իսկ նրա կինը գտնվում Է օրհասական վիճակում՝ կենսապահովման սարքին միացած, հաղորդել Է Ռադիո Sputnik-ը:

Մեկնաբանություններ