Թուրքիայի եւ Ադրբեջանի ԶՈՒ-երը մարտական կրակոցներով համատեղ զորավարժություններ են անցկացնում Նախիջեւանում

Թուրքիայի եւ Ադրբեջանի ԶՈՒ-երը մարտական կրակոցներով համատեղ զորավարժություններ են անցկացնում Նախիջեւանում
366 2020/08/01

Ադրբեջանի եւ Թուրքիայի զինված ուժերը Նախիջեւանում համատեղ լայնածավալ մարտավարական եւ թռիչքամարտավարական վարժանքներ են անցկացնում՝ մարտական կրակոցներով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՀ ՊՆ մամուլի ծառայությանը:

«Զորավարժությունների սցենարի համաձայն՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության Զինված ուժերի ուժային կոռույցների,  առանձին համազորային բանակի ստորաբաժանումները մարտական ​​պատրաստության լիարժեք վիճակի են բերվել ահազանգով դուրս են բերվել զորավարժությունների տարածք»,- նշվում է պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Զորարժությունների ընթացքում, որոնցում ներգրավված են մարտական ​​ինքնաթիռներ, ռազմատրանսպորտային եւ հարվածային ուղղաթիռներ, ուսումնամարզական թռիչքներ են իրականացվել՝ բարձրագույն պիլոտաժի տարրերով: Զորավարժություններին մասնակցող զորքերի թիվը չի հաղորդվել:

Մեկնաբանություններ