«Թուրքը գալիս ա Երևան, փախե՛ք». ադրբեջանցիները հայերենով ձայնային հաղորդագրություն են ուղարկել (Ձայնագրություն)

«Թուրքը գալիս ա Երևան, փախե՛ք». ադրբեջանցիները հայերենով ձայնային հաղորդագրություն են ուղարկել (Ձայնագրություն)
187 2021/03/08

«Հայրենիք» կուսակցության անդամ Ռազմիկ Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում ձայնագրություն է թողարկել՝ կից գրելով.

«Փաստորեն, եկավ այն օրը, երբ սկսեցինք սպառնալից նամակներ ստանալ թշնամուց, ընդ որում՝ ձայնային հաղորդագրության տեսքով և կոտրատված հայերենով։ Ահա այսպիսի հաղորդագրություն եմ ստացել, որում թուրքը հայերենով պարծենում է Հայաստանի ղեկավարով՝ նրան կոչելով «մեր վարչապետը» և սպառնալով, թե «թուրքը գալիս ա Երևան, փախե՛ք»։

Հրավիրում եմ ՀՀ իրավապահ մարմինների ուշադրությունը մինչ դուք ֆեյքերի որսով եք զբաղված, թուրքը նաև վիրտուալ հարթակում է հայերի հոգեբանական տեռորով զբաղվում։

Մինչ Հայաստանի վարչապեըի աթոռը զբաղեցնողը թուրքին է զիջում մեր Հայրենիքի հատվածները և Շուշին կոչում ադրբեջանական քաղաք, թուրքը ծաղրանքով մեր «դռներն է թակում»։

Մինչ դուք ելքեր եք որոնում՝ թեկուզ մեկ օրով երկարացնելու դավաճանի պաշտոնավարումը, թուրքը սպառնում է Երևան հասնելով՝ քաղաք, որտեղ բոլորիս՝ նաև ձեր երեխաներն են ապրում»,-ահազանգել է նա։

Մեկնաբանություններ