Վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ազատելու առաջարկը մարտի 4-ին կարող է մտնել ուժի մեջ

Վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ազատելու առաջարկը մարտի 4-ին կարող է մտնել ուժի մեջ
310 2021/03/02

Սահմանադրագետ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկը, կարող է իրավունքի ուժով առավելագույնը մարտի 4-ին մտնել ուժի մեջ:

1. Հանրապետության նախագահը փետրվարի 27-ին առարկություններով վերադարձրեց գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին ազատելու վարչապետի առաջարկությունը՝ հիմք ընդունելով, որ այն առերևույթ հակասում է Սահմանադրությանը:

2. Այսօր հայտարարությամբ արձանագրում է, որ իր կողմից արձանագրած այդ առերևույթ հակասահմանադրսական հրամանագրի վերաբերյալ չի ստորագրելու: Բայց մի օրենքի մասով, որն առհասարակ չկար առարկություններում, դիմելու է ՍԴ:

3.
Այսինքն, ըստ նախագահի, առերևույթ սահմանադրական խնդիր ունեցող նորմը կարող է իրավունքի ուժով առավելագույնը մարտի 4-ին մտնել ուժի մեջ:

4. Ցավում եմ, որ վահագհովակիմյանները և վարչապետի պաշտոն զբաղեղնողը նախագահի համար գերակայող եղան Սահմանադրությունից ու բանակից: Ցավում եմ, որ նման զիջման կարող էր գնալ նախագահը, այն էլ՝ նման պայմաններում: Ափսոսում եմ...», - գրել է սահմանադրագետը:

 

Մեկնաբանություններ