Վազգեն Մանուկյանը  մեղադրվում է 301 հոդվածով. Քննչական կոմիտեն ծանուցագիր է ուղարկել

Վազգեն Մանուկյանը  մեղադրվում է 301 հոդվածով. Քննչական կոմիտեն ծանուցագիր է ուղարկել
334 2021/03/03

Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին Քննչական կոմիտեն ծանուցագիր է ուղարկել, այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարեց Գեղամ Մանուկյանը։

«Քննչական կոմիտեն Վազգեն Մանուկյանին մեղադրյալ է դարձրել մի շատ հայտնի հոդվածով։ Արդեն չեմ հիշում՝ «Հայրենիքի փրկության շարժման» քանի անդամի վրա է Քննչական կոմիտեն կարել այդ 301 հոդվածը», - ընդգծեց նա։

Նշենք, որ Վազգեն Մանուկյանի արած հայտարարությունների կապակցությամբ ՀՀ ոստիկանությունում Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։

Գործն ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտե՝ վարույթ ընդունելու և նախաքննություն կատարելու:

Մեկնաբանություններ