Վիտալի Բալասանյանի ուղերձը

Վիտալի Բալասանյանի ուղերձը
1647 2021/06/12

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը ուղերձով դիմել է խաղաղապահի զորախմբի զինծառայողներին եւ շնորհավորել նրանց Ռուսաստանի օրվա առթիվ:

Ուղերձում ասվում է. «Հարգելի´ խաղաղապահներ, խաղաղապահ զորախմբի զինծառայողներ,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության գլխավոր պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ:

Այս տոնը ռուսական պետության հզորության և մեծության խորհրդանիշն է:

Արցախում մենք դարեր շարունակ ունեցել ենք Ռուսաստանի աջակցությունը։ Մենք հատուկ վերաբերմունք ունենք ռուսական մշակույթի, ռուսաց լեզվի նկատմամբ։

2020թ. 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ռուսաստանի խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում իրականացնում են առաքելություն, որը կենսական նշանակություն ունի Արցախի Հանրապետության համար։ Եվ հենց ձեր շնորհիվ այստեղ մարդիկ ապրում են ապագայի հույսով։

Մաղթում եմ ձեզ բարի ծառայություն, քաջառողջություն և հաջողություններ»:

Մեկնաբանություններ