Վիտալի Բալասանյանը խոսել է Արցախի զինված ուժերի ապագայի մասին

Վիտալի Բալասանյանը խոսել է Արցախի զինված ուժերի ապագայի մասին
213 2021/03/12

Արցախն ունենալու է ավելի մոբիլ, ավելի մարտունակ զինված ուժեր, Արցախի հանրային հեռուստատեսության հետ հարցազրույցում այս մասին  ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

«Որևէ մեկի մտքով թող չանցնի, որ Արցախը չի ունենալու Զինված ուժեր:  Արցախը երբեք չենք թողնելու որևէ մեկի գրկում , Արցախը լինելու է որպես սուբյեկտ, որպես հայկական»,- նշել է Բալասանյանը:

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը նաև անդրադարձել է Հայաստանում ներքաղաքական իրավիճակի հետ կապված խնդիրներին:

Բալասանյանը նշել է, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն քաղաքակիրթ ճանապարհով, և Արցախը կօգնի Հայաստանին այդ հարցում:

  •  

Մեկնաբանություններ