Զարհուրելի սպանություն Երեւանում. տղամարդը դանակով գլխատել է 68-ամյա քրոջը եւ գլուխը տոպրակով փորձել թաքցնել

Զարհուրելի սպանություն Երեւանում. տղամարդը դանակով գլխատել է 68-ամյա քրոջը եւ գլուխը տոպրակով փորձել թաքցնել
1477 2020/08/01

Երեւանում, այսօր՝ օգոստոսի 1-ին, զարհուրելի սպանություն է տեղի ունեցել. ժամեր առաջ ոստիկանության Էրեբունու բաժնի առջեւ, ծառայության մեկնող տեղի ոստիկանները, փողոցն անցնելիս նկատել են մի տղամարդու, ում ձեռքին ցելոֆանե տոպրակ է եղել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ցելոֆանի վրա արնանման հետքեր են եղել, եւ ոստիկանները մոտենալով այդ քաղաքացուն, հարցրել են, թե ինչու են տոպրակի վրա արնանման հետքեր եւ ինչ է տեղափոխում, վերջինս պատասխանել է, թե՝ հեչ, բան ա, տանում եմ, գցեմ:

Ոստիկանները կասկածելով այդ տղամարդուն, ցելոֆանե տոպրակը բացել են եւ այնտեղ հայտնաբերել կանացի գլուխ:

Ոստիկանները տղամարդուն անմիջապես վնասազերծել են եւ բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին:

Իրավապահները պարզել են, որ այդ տղամարդը Տավուշի մարզի բնակիչ, 58-ամյա Վահրամ Մ.-ն է, ով Նոր Արեշ 11 փողոցի տներից մեկում դանակով գլխատել է քրոջը՝ 68-ամյա Մելանյա Մ.-ին:

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը, որը քննիչի որոշմամբ առգրավվել է եւ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Քիչ առաջ դեպքի վայր բերվեց սպանության կասկածանքով ձերբակալվածը ու այստեղ քննչական խմբի ղեկավարի մասնակցությամբ տեղի է ունենում դեպքի վայրի զննություն:

Մեկնաբանություններ